Գիտական սեմինարները՝ յուրատեսակ վերապատրաստում. զեկուցեցին կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի գիտնականները

Դիտումների քանակ՝ 1324

ՀՊՏՀ ամբիոնային գիտական սեմինարները շարունակվում են: Այսօր կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի սեմինարն էր, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, նշված ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ ու ուսանողներ:

Դիանա Գալոյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ամբիոնային գիտական սեմինարները նոր գիտելիքի փոխանցման ու վերապատրաստման յուրատեսակ ձև են: Թե´ ուսանողներին, թե´ դասախոսներին նա կոչ արեց ակտիվ մասնակցել հանդիպումներին, մասնակցել գիտական քննարկումներին:

Լիանա Գրիգորյանը ներկայացրեց սեմինարի թեման՝ «Կառավարչական հաշվառման արդի հիմնախնդիրները», ապա ելույթ ունեցան ամբիոնի գիտնականները:

Զեկուցեցին դոցենտ Վահան Բաբայանը, ասիստենտ Նարինե Միրզոյանը, դոցենտներ Աննա Բայադյանը, Աիդա Սարդարյանը: Նրանք խոսեցին համապատասխանաբար, «Կառավարչական որոշումների ընդունման գործընթացում ներքին աուդիտի դերը»,

«Ներքին աուդիտի դերակատարումը տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտում», «Գործառնական աուդիտի դիրքը կառավարչական վերահսկողության մեջ», «Կազմակերպությունների վարկանշումը՝ որպես ֆինանսական և իրական հատվածների միջև առողջ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտ պայման» թեմաներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին