Կայացավ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի գիտական սեմինարը

Դիտումների քանակ՝ 1568

ՀՊՏՀ ամբիոններն ամփոփում են  2019թ. աշխատանքը: Այսօր գիտական հաշվետվություն ներկայացրեց տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնը:

Սեմինարին ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, վերոնշյալ ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ասպիրանտներ, ուսանողներ:

Թաթուլ Մկրտչյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին և զեկուցումների թեմաները ներկայացնելու համար խոսքը տրամադրեց ամբիոնի վարիչին:

Զեկուցեցին ամբիոնի դոցենտ Արմեն Ղազարյանը՝ «Նեյրոնային ցանցերի կիրառությունը էլեկտրոնային կառավարման համակարգերում»,  ասիստենտ Անուշ Թումանյանը՝ «Պարտադիր բժշկական ապահովագրության մոդելավորման խնդիրները ՀՀ-ում», դասախոս Հռիփսիմե Օսիպյանը՝ «Տեղեկատվական ենթակառուցվածքներ»  թեմաներով:

Զեկուցումներում արծարծվում էին հայաստանյան գործունեության տարբեր ոլորտներում էլեկտրոնային կառավարման հարցերը:

Ելույթներն ընդմիջվեցին հարցուպատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին