ՀՊՏՀ առկա բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասացուցակներն առցանց են

28.08.2023
Դիտումների քանակ՝ 7066

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի են բուհի առկա բակալավրիատի 1-4-րդ և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի դասացուցակները։

Առկա բակալավրիատի դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ, առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասացուցակներին՝ այստեղ։

Դասերը մեկնարկում են սեպտեմբերի 1-ին, 3 հերթափոխով, ժամը 09․00-ին՝ յուրաքանչյուր դասը 80 րոպե տևողությամբ։

Առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերը՝ առաջին հերթափոխ
1-2 ժամ՝ 09։00 - 10։20
3-4 ժամ՝ 10։30 - 11։50
5-6 ժամ՝ 12։10 - 13։30

Առկա բակալավրիատի 4-րդ կուրսը, առկա մագիստրատուրայի ոչ երեկոյան կուրսերը և հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի բոլոր կուրսերը՝ երկրորդ հերթափոխ
1-2 ժամ՝ 13։40 - 15։00
3-4 ժամ՝ 15։10 - 16։30
5-6 ժամ՝ 16։40 - 18։00

Առկա մագիստրատուրայի երեկոյան կուրսերը՝ երրորդ հերթափոխ
1-2 ժամ՝ 18։20 - 19։40
3-4 ժամ՝ 19։50 - 21։10
5–6 ժամ՝ 21։20 - 22։40

Նշենք նաև՝ առկա մագիստրատուրայի 1-ին կուրսում առաջին կիսամյակի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին, իսկ դասացուցակները կհրապարակվեն առաջիկայում՝ սահմանված ժամկետներում։

2023-2024 ուսումնական տարվա գործընթացի մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղումով։

ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում ուսումնական գործընթացը կկազմակերպվի մեկ հերթափոխով և կմեկնարկի ժամը 09․30-ին։

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում նոր ուսումնական տարվա մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։