ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Վարդուհի Մենդիլյան
Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանատի աշխատակից Վարդուհի Մենդիլյանին։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Մասնագիտացման ճանապարհին յուրաքանչյուրը ձեռք է բերում փորձառության պաշար։ Ուսումնառությանս տարիներին հմուտ դասախոսական կազմի շնորհիվ ստացել եմ տեսական և գործնական խոր գիտելիք և հմտություններ, որոնք այժմ մեծապես օգնում են աշխատանքային գործունեության մեջ։
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–Սիրում եմ իմ աշխատանքը, որը շատ հետաքրքիր և բազմաբնույթ է։ Աշխատանքային կոլեկտիվի և ուսանողների հետ շփվելիս ամեն օր իմ մեջ բացահայտում եմ մարդկային և մասնագիտական նորանոր որակներ։
–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
–Կարծում եմ՝ մարդու հետաքրքրությունների շրջանակը ժամանակի հետ դինամիկ կերպով փոխվում է՝ զարգանում և ընդլայնվում։ Իմ հետաքրքրությունների շրջանակում են հոգեբանական գրքերի ընթերցումը, ճամփորդությունը, սպորտը և այլն։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կառաջանան նոր հետաքրքրություններ։
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Երազկոտ չեմ, փորձում եմ երազանքներս դարձնել նպատակներ և իրականացնել դրանք:
–Ո՞րն է Ձեր մոտիվացիան աշխատանքում։
–Իմ սիրելի բուհում աշխատելը ինքնին մոտիվացիա է։
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Խորհուրդ կտամ ակտիվ մասնակցություն ունենալ ներբուհական, հասարակական և գիտական կյանքին, աշխատել ինքնազարգացման, գործնական գիտելիքների ձեռքբերման ուղղությամբ։