ԵՄ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողները հանձնեցին անգլերենի քննություն

24.09.2021
Դիտումների քանակ՝ 195

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը բուհում կազմակերպեց անգլերենի քննություն այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Էրազմուս+» ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS, TOEFL կամ Cambridge Assessment English)։

Ինչպես տեղեկացնում են միջազգային կապերի բաժնից, քննությունների մասնակիցները 1-2 օրվա ընթացքում քննության արդյունքը կստանան իրենց անձնական էլ.փոստին, իսկ «Էրազմուս+» ծրագրի նոր հայտարարություններին և նորություններին ուսանողները կարող են ծանոթանալ՝ հետևելով ՀՊՏՀ պաշտոնական կայքին, ֆեյսբուքյան էջին, միջազգային կապերի բաժնի ֆեյսբուքյան էջին:

Հավելենք նաև միջազգային կապերի բաժնի տեղեկատվությունն այն մասին, որ ուսանողներն այս տարվա ընթացքում անգլերենի քննություն կարող են հանձնել միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր հանձնել են այս անգամ, այլևս չեն կարողանա մասնակցել ընթացիկ ուսումնական տարում բաժնի կողմից կազմակերպվող այլ քննությունների:

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.comint.mobility@asue.am էլփոստի միջոցով։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին