Հրապարակվել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2022 թ. առաջին համարը

05.05.2022
Դիտումների քանակ՝ 1479

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր թողարկումն առցանց է։ 8 խորագրերի ներքո ներկայացված է թեմատիկ լայն ընդգրկմամբ 11 հոդված՝ տնտեսական արդիական խնդիրների վերաբերյալ։

Գիտական հոդվածները տեղ են գտել հետևյալ խորագրերի ներքո՝ «Մակրոտնտեսագիտություն», «Ֆինանսներ», «Կառավարում», «Գործարարություն և ձեռնարկատիրություն», «Միջազգային տնտեսագիտություն», «Ագրարային քաղաքականություն», «Մաթեմատիկական տնտեսագիտություն», «Դասավանդման մեթոդաբանություն»։

«Մակրոտնտեսագիտություն» խորագրի ներքո զետեղված է Դավիթ Վարդանյանի և Մհեր Վարդանյանի «Ներքին խնայողություններով տնտեսության բարդության աստիճանի բարձրացման համար անհրաժեշտ ներդրումների ֆինանսավորման հայեցակարգային շրջանակ», իսկ «Ֆինանսներ» խորագրում՝ Նարեկ Կարապետյանի «ՀՀ պետական պարտատոմսերի շուկայի զարգացման հիմնախնդիրները. ախտորոշում և հիմնական ուղենիշներ» հոդվածները։

«Կառավարում» խորագրում Արաքսյա Բարսեղյանի հեղինակած «Երևան քաղաքի էլեկտրոնային կառավարման համակարգի վերլուծությունը՝ խելացի կառավարման գործարկման համատեքստում» հոդվածն է։

«Գործարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի ներքո տեղ է գտել Միքայել Մելքումյանի և Արթուր Առաքելյանի «Պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածը։

«Միջազգային տնտեսագիտություն» խորագիրն այս անգամ ներկայացնում է Տիգրան Միքայելյանը՝ «Մրցունակության իրավիճակի վերլուծությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում» հոդվածով։

«Ագրարային քաղաքականություն» խորագրի ներքո հանդես են գալիս Արփինե Հովակիմյանը, Ծովինար Կարապետյանը, Գարիկ Սիրոյանը, Լիանա Ֆիդանյանը, Մարիամ Խաչատրյանը և Հասմիկ Քարամյանը՝ «Գյուղատնտեսության մրցունակություն. Վայոց ձորի և Արարատի մարզերի էմպիրիկ տվյալների վերլուծություն» և Վոլոդյա Մանասյանը՝ «ՀՀ տնտեսության ագրարային հատվածի տեղաբաշխումը և մասնագիտացումը դրա տարածքային համաչափ զարգացման համատեքստում» հոդվածներով։

«Մաթեմատիկական տնտեսագիտություն» խորագիրն այս անգամ ներկայացնում են Նարեկ Կեսոյանն ու Մեսրոպ Մեսրոպյանը՝ «Վարկային ռիսկի գնահատումն ըստ ընտրված ռազմավարության», Սամսոն Պետրոսյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ «Ֆիսկալ ապակենտրոնացումը և մակրոտնտեսական կայունության գործոնները (ՀՀ օրինակով)» և Ռոմիկ Ղազարյանը՝ «Աշխատավարձի մակարդակը պայմանավորող գործոնների գնահատումը ՀՀ օրինակով» հոդվածներով։

«Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում այս անգամ Ռուզաննա Սարգսյանի անդրադարձն է «Մուդլ» հեռավար ուսուցման հարթակը որպես իդեալական միջավայր Z սերնդի ուսանողների համար (ՀՊՏՀ ուսանողների համար մշակված ռուսաց լեզվի էլեկտրոնային դասընթացի օրինակով)» թեմային։

«ՀՊՏՀ Բանբեր» հանդեսի 2022 թ. 1-ին համարին ծանոթացեք այստեղ։