Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 41-րդ համարը

23.06.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1874

«Ամբերդ» մատենաշարի հերթական՝ 41-րդ թողարկումը ՀՀ ցորենի և ալյուրի շուկաների ուսումնասիրությանը նվիրված հետազոտություն է, որն իրականացվել է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ` 2019թ. ստորագրված հուշագրի շրջանակներում։

Հեղինակներն են Թաթուլ Մկրտչյանը (հետազոտական խմբի ղեկավար), Զարուհի Մելքումյանը, Գուրգեն Օհանյանը, Վազգեն Պողոսյանը, Լուսինե Խաչիկյանը (հետազոտական խմբի անդամներ): Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից հետազոտական աշխատանքներում ներգրավվել է Արմենուհի Հարությունյանը։

«ՀՀ ցորենի և ալյուրի շուկաների հետազոտություն» աշխատության շրջանակում հեղինակները գնահատում են այդ շուկաներում տիրող մրցակցային իրավիճակը և ոլորտի զարգացման վրա արտաքին գործոնների ազդեցությունը, բացահայտում են ցորենի և ալյուրի գնագոյացման կառուցակարգերի և տվյալ ապրանքային շուկաներում մրցակցության ապա­հով­ման պետական քաղաքակա­նության ար­դյունավետության բարձրացման հնարավորությունները:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին