Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 41-րդ համարը
«Ամբերդ» մատենաշարի հերթական՝ 41-րդ թողարկումը ՀՀ ցորենի և ալյուրի շուկաների ուսումնասիրությանը նվիրված հետազոտություն է, որն իրականացվել է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ` 2019թ. ստորագրված հուշագրի շրջանակներում։
Հեղինակներն են Թաթուլ Մկրտչյանը (հետազոտական խմբի ղեկավար), Զարուհի Մելքումյանը, Գուրգեն Օհանյանը, Վազգեն Պողոսյանը, Լուսինե Խաչիկյանը (հետազոտական խմբի անդամներ): Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից հետազոտական աշխատանքներում ներգրավվել է Արմենուհի Հարությունյանը։
«ՀՀ ցորենի և ալյուրի շուկաների հետազոտություն» աշխատության շրջանակում հեղինակները գնահատում են այդ շուկաներում տիրող մրցակցային իրավիճակը և ոլորտի զարգացման վրա արտաքին գործոնների ազդեցությունը, բացահայտում են ցորենի և ալյուրի գնագոյացման կառուցակարգերի և տվյալ ապրանքային շուկաներում մրցակցության ապահովման պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման հնարավորությունները:
Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին