«Ամբերդ» տեղեկագիրը ներառվել է Cyberleninka գիտական գրադարանում

Դիտումների քանակ՝ 2341

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի վերլուծական տեղեկագիրը ներառվել է հայտնի Cyberleninka էլեկտրոնային գիտական գրադարանում: «Կիբեռլենինկան» կառուցված է բաց գիտության (Open Science) հարացույցի հիման վրա, որի հիմնական խնդիրներն են գիտության և գիտական գործունեության հանրայնացումը, ակադեմիական հրապարակումների որակի նկատմամբ հանրային հսկողությունը, միջգիտակարգային հետազոտությունների և գիտական գրախոսման ժամանակակից  ինստիտուտի զարգացումը, գիտական աշխատանքների վրա հղումների ավելացումը և գիտելիքի ենթակառուցվածքի զարգացումը:

«Ամբերդ» վերլուծական տեղեկագրի այս տարվա առաջին համարը արդեն հասանելի է հարթակում` հետևյալ հղումով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին