Մեկնարկում է ՀՊՏՀ աշխատակազմի ամենամյա արձակուրդը

Դիտումների քանակ՝ 2327

Այսօրվանից ՀՊՏՀ կառուցվածքային  ստորաբաժանումները,  այդ թվում` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մեկնում են ամենամյա  արձակուրդի:

Ամփոփեցինք ևս մեկ ուսումնական տարի, որն աննախադեպ էր, լի անակնկալներով ու մարտահրավերներով: ՀՊՏՀ աշխատակազմը կարողացավ պատվով հաղթահարել դրանք, պատշաճ կազմակերպել առցանց կրթության գործընթացը: Արտակարգ դրության պայմաններում ստվերում չմնաց նաև մեր սիրելի ՀՊՏՀ-ի 45-ամյակը. այն նշանավորեցինք առցանց հրապարակումներով և դեռ կնշանավորենք բազմապիսի նախաձեռնություններով:

Արձակուրդի շրջանում ևս, ինչպես ամեն տարի, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը դիտակետում կպահի կարևորագույն կրթական իրադարձությունները, անհրաժեշտության դեպքում հանդես կգա հրապարակումներով: Առցանց հարթակում հետևե′ք բացառապես ՀՊՏՀ պաշտոնական լրատվական աղբյուրներին:

Արտակարգ դրությունը շարունակվում է. մի կողմից համաճարակը, մյուս կողմից` սահմանային լարվածությունը, և սա կրկին ու կրկին պահանջում է բոլորիս զգոնությունը, համախմբվածությունը: Հայ ժողովուրդը դժվարին պահերին միշտ միասնականություն է ցուցաբերել, ինչի շնորհիվ կարողացել է հաղթահարել դժվարությունները: Վստահ ենք` սա էլ կհաղթահարենք միասնաբար:

Մեր զորակցությունն ենք հայտնում հայ զինվորներին, փառք ու պատիվ մեր սահմանն ամուր պահող հայոց բանակին:

Թող բարին ուղեկից լինի բոլորիս:

Կվերադառնանք մեկ ամիս անց:  Առողջ եղեք, մինչ հանդիպում:

Հ.Գ. Արձակուրդի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից հայտարարությունից, որը ավելի վաղ տրամադրել է մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին