Լույս է տեսել ՀՊՏՀ 28-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուն

29.03.2021
Դիտումների քանակ՝ 1965

«Տնտեսագետ» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՊՏՀ 28-րդ գիտաժողովի նյութերի՝ «ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ» վերտառությամբ ժողովածուն, որը հրատարակության է երաշխավորվել ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից: Խմբագրական խորհրդի նախագահն է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը:

Տնտեսագետ հանրությանը ներկայացվող ժողովածուն կազմված է 5 համապարփակ ու ծավալուն բաժանմունքներից՝ «Տնտեսական համակարգերի կառավարման ռազմավարություններ, մոդելներ և տեխնոլոգիաներ», «Ներառական տնտեսական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները», «Հայաստան և աշխարհ», «Թվային տնտեսություն. ժամանակակից մարտահրավերներն ու հնարավորությունները», «Տնտեսության ինստիտուցիոնալ փոխակերպումներ», որոնցում քննության են առնվել արդիականության կարևոր ու հրատապ հիմնախնդիրներ: Ժողովածուի էլեկտրոնային տարբերակն առցանց հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝ հետևյալ հղմամբ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին