ՀՊՏՀ-ում 2-րդ կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 7-ին

18.01.2022
Դիտումների քանակ՝ 3524

ՀՊՏՀ ռեկտորատի հունվարի 18-ի որոշմամբ առկա ուսուցման բակալավրիատի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կմեկնարկի սույն թվականի փետրվարի 7-ին։

Առկա ուսուցման համակարգի 2021-2022 ուստարվա ուսումնական գործընթացի ժամանակացույցը՝ կից փաստաթղթում։

Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի, ինչպես նաև հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ (2,5 տարի ուսման տևողությամբ) կուրսերի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի սկիզբը նախատեսվում է սույն թվականի մարտի 1-ին։

Հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Բանկային գործունեության կազմակերպում» 2-րդ (2 տարի ուսման տևողությամբ) կուրսի դասերը կվերսկսվեն ս/թ փետրվարի 7-ին։

Հեռակա ուսուցման համակարգի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցը՝ կից փաստաթղթում։