Հրապարակվել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի հերթական համարը

01.10.2021
Դիտումների քանակ՝ 1385

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակն արդեն առկա է համալսարանի պաշտոնական կայքում։ Այն 2021 թ. երրորդ թողարկումն է, որում տեղ գտած խորագրերն ու հոդվածները ներկայացնում ենք հաջորդիվ:

Այսպես՝ «Մակրոտնտեսագիտություն» խորագրում Դավիթ Վարդանյանի «Պատճառականության կապերը համախառն ներքին խնայողու­թյունների և տնտեսական աճի միջև» հոդվածն է։

«Ֆինանսներ» խորագրի ներքո տեղ են գտել Արմեն Հակոբյանի և Արման Համբարձումյանի հեղինակած «ՀՀ առևտրային բանկերի վարկային կորուստների այլընտրանքային գնահատման հիմնախնդիրները», Արմեն Ճուղուրյանի և Ջուլիետտա Գևորգյանի «Կազմակերպությունների մրցունակության ռազմավարական հաշվառման հիմնախնդիրները», ինչպես նաև Աննա Բայադյանի «Ներքին վերահսկողական համակարգի կառուցվածքն ու իրականացման ընթացակարգերի կատարելագործումը» հոդվածները։

«Սոցիալական քաղաքականություն» խորագրում Լուսինե Կարապետյանի և Լիլիթ Պետրոսյանի «Մանկական աղքատության հիմնախնդիրները և դրանց դրսևորումները ՀՀ-ում», իսկ «Միջազգային տնտեսագիտություն» խորագրում՝ Համլետ Մկրտչյանի «Համաշխարհային տնտեսության մարտահրավերների գնահատման տարբեր մոտեցումների քննական վերլուծությունը» հոդվածներն են։

«Հոգեբանություն» խորագիրը ներկայացնում է Վարդան Գեղամյանի և Գրիշա Թամրազյանի «Հոգեկան հուսալիության ապահովման յուրահատկությունները սպորտում» հոդվածը։

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։