ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնվել է
23.11.2022
Դիտումների քանակ՝ 1317
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, այսօր վերսկսվել է ուսումնական բնականոն առօրյան։
Երեկ տարօրինակ հոտի ահազանգով դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկը և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը տեղում աշխատանքներ են կատարել, իրականացվել է օդի նմուշառում. չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։
Լրացուցիչ տեղեկություն ունենալու դեպքում կհաղորդենք։