EUCON․ ՀՊՏՀ դասախոսը հանդես է եկել Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանում

23.11.2022
Դիտումների քանակ՝ 1593

Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանում (Ավստրիա) ս․թ․ նոյեմբերի 17-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․Ալբերտ Հայրապետյանը։ Դասախոսությունը EUCON նախագծի և Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր, նախագծի ակադեմիական համակարգող Հաննես Մեյսների՝ «Եվրոպական միություն և Եվրասիական տնտեսական միություն. մրցակցություն, հակամարտություններ և միջազգային բիզնես» սեմինարի շրջանակում էր: Ալբերտ Հայրապետյանը ներկայացրել է տնտեսական ինտեգրման հայեցակարգը և դրա հիմնական փուլերը, անդրադարձ կատարել մեծ և փոքր երկրների տնտեսությունների վրա տնտեսական ինտեգրման տարբերակված ազդեցությանը։ ՀՊՏՀ դասախոսը նաև ներկայացրել է այն համաթվերը, որոնք օգտագործվում են տնտեսական ինտեգրման օգուտների նախնական գնահատման համար, ինչպես օրինակ՝ ներտարածաշրջանային առևտրի բաժնեմասի, տարածաշրջանային առևտրի ինտրովերսիայի, կողմնորոշման, փոխլրացման և արտահանման նմանության ցուցանիշները: Դասախոսության երրորդ մասը վերաբերել է Եվրասիական տնտեսական միությանը և դրա ինստիտուցիոնալ ճարտարապետությանը: Զուգահեռներ են անցկացվել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։

Դասախոսության ինտերակտիվ ձևաչափը հնարավորություն է ընձեռել թեմայի շուրջ ծավալելու քննարկում, մտքերի փոխանակություն: