«Ամբերդ քրոնիկոնն» անդրադառնում է ՀՀ տրանսպորտային համակարգի և դրա անվտանգության խնդիրներին
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նոյյան Տապան» լրատվական գործակալության համագործակցության շրջանակում հեռարձակվող «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի նոր թողարկման հյուրը ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, «Ամբերդ»-ի փորձագետ Գրիգոր Նազարյանն է։
Հաղորդման ընթացքում քննարկվել է ՀՀ-ում տրանսպորտի առանձին տեսակների (ավտոճանապարհային, օդային, երկաթուղային) արդի վիճակը՝ անվտանգային տեսանկյունից։
Փորձագետն անդրադարձել է ՀՀ-ում ավտոտրանսպորտով փոխադրումների կազմակերպման գործընթացում պետության՝ թե՛ որպես կարգավորող և թե՛ որպես կազմակերպող, դերի վերաիմաստավորմանը, խոսել ՀՀ-ում երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների զարգացման հեռանկարի մասին։
Եվրամիության անվտանգության գործակալության կողմից հայկական փոխադրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման գործում շեշտադրվել է պետության գործուն մասնակցության անհրաժեշտությունը։
«ՀՀ տրանսպորտային համակարգի և դրա անվտանգության բաղադրիչի վերաբերյալ» վերտառությամբ հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։