Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է

Դիտումների քանակ՝ 1586

Սեպտեմբերի 21-ը հայի կյանքում սոսկ օրացույցային տոն չէ, այլև մեր պետականության անցյալն ու ներկան վերաարժևորելու, սերնդեսերունդ մեզ ժառանգված մայր հողը պահել-պահպանելու, հայրենիքը սիրել-շենացնելու ուղերձ: Անկախությունը մենք ենք, մեր ծնունդով սկիզբ առած ու մեզ հետ ապրող այն ոգեղենությունը, որ հայրենիքը սիրելու եռանդ է հաղորդում... իսկ հայրենիքները սիրում են անկախ լինել: Եվ մենք հաստատապես գիտենք՝ անկախության գինը թանկ է, այն վճարելու համար գիշերուզօր տքնում են սահմանին կանգնած զինվորը, հող շենացնող ռամիկը, ռազմիկ ծնող մայրերը...

Անկախությունը մեր մտքի թռիչքն է, մեր հոգու թրթիռն ու արյան կանչը, մեր ամրակուռ կամքը՝ աննյութական մի հարստություն, որ ժառանգել ենք մայր հողում արարելու, արժանապատիվ ապրելու պատգամով:

Անկախ հայրենիքում ապրելը մե´ծ պատիվ է:

Շնորհավոր համայն հայության տոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին