Համավարակի հետագիծը` առանցքում. պատրաստ է «Ամբերդ» տեղեկագրի երրորդ համարը

Դիտումների քանակ՝ 2068

Պատրաստ է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ամբերդ» տեղեկագրի երրորդ համարը, որն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում մի շարք հրատապ թեմաներ, առանցքային են համավարակը և դրա ազդեցությունը տարբեր ոլորտների վրա:

Տեղեկագրի երրորդ համարում, որը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով, տեղ է գտել 21 հոդված: Մասնագիտական վերլուծությունները ներկայացվել են «Համավարակի հետագիծը», «Ֆինանսական համակարգ», «Հարկաբյուջետային շրջանակ», «Սոցիալական քաղաքականություն», «Ագրարային քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Տարածաշրջանային քաղաքականություն», «Հայաստան և աշխարհ», «Իսկ դուք գիտե՞ք, որ…» խորագրերի ներքո: Տեղեկագիրն սկսվում է «Ամբերդի» տնօրեն Դավիթ Հախվերդյանի «Կորոնավիրուսը և ճգնաժամը. պատճա՞ռ, թե՞ առիթ» հոդվածով:

Հավելենք, որ «Ամբերդ» տեղեկագրի բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» կենտրոնի էջում, իսկ նոր համարին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին