ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն
18.06.2020
Դիտումների քանակ՝ 22806
Սիրելի' դիմորդներ,
ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է 2020 - 2021 ուսումնական տարվա ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով ՝
- Ֆինանսներ - ֆինանսիստի որակավորմամբ, ուսուցումը 3 տարի
- Հաշվապահական հաշվառում - հաշվապահի որակավորմամբ, ուսուցումը 3 տարի
- Բանկային գործ - մասնագետ՝ բանկային գործի որակավորմամբ, ուսուցումը 3 տարի
- Մենեջմենթ - մենեջեր՝ առևտրի որակավորմամբ, ուսուցումը 3 տարի
- Ապահովագրական գործ – գործակալ՝ ապահովագրական գործի որակավորմամբ, ուսուցումը 3 տարի
- Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում - մենեջեր՝ հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների որակավորմամբ, ուսուցումը 4 տարի
Ընդունելություն հայտարարվում է նաև նախնական մասնագիտական (արհեստագործական ) կրթական ծրագրով
- Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում - փականագործ՝ ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման որակավորմամբ, ուսուցումը 3 տարի
- Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա - եռակցող որակավորմամբ, ուսուցումը 3 տարի
- Խոհարարական գործ - խոհարար որակավորմամբ, ուսուցումը 3 տարի
Քոլեջի շրջանավարտները ստանում են մասնագիտական կրթության պետական եռալեզու դիպլոմ։
2020- 2021 ուսումնական տարվա ընդունելության հաստատված կարգին տեղեկանալու համար հուլիսին հետևեք քոլեջի ֆեյսբուքյան էջին, որտեղ կհրապարակվեն կարգը և մյուս մանրամասները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին