Դասը վարեց ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցը

Դիտումների քանակ՝ 1301

Գործնական ոլորտից հրավիրյալ մասնագետների բանախոսությամբ դասերը վերսկսվել են: Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանի հրավերով կրկին ՀՊՏՀ են գալիս ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ու իրենց փորձն ու գործնական գիտելիքը փոխանցում ուսանողին:

Աուդիտ մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում նոր դասավանդվող «Կառավարչական ռիսկերի գնահատում» առարկայի այսօրվա դասը վարեց Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության ակտուար, տ.գ.թ. Հայկ Բաբայանը:

Դասին ներկա էր կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Լիանա Գրիգորյանը:

ԿԲ աշխատակիցը պարզաբանեց ռազմավարական ծրագրի էությունը և դրա իրականացման գործընթացում ռիսկերի կառավարման համակարգի դերը, կառավարչական ռիսկերի և դրանց կառավարման բնույթը, ռիսկերի կառավարման համակարգում գնահատման գործառույթի էությունը: Առևտրային բանկերի և ապահովագրական ընկերությունների օրինակով նա ցույց տվեց ռիսկերի դեպարտամենտի կարևորությունը:

Դասն ամփոփվեց հարցուպատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին