Դասը վարեց ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցը
Գործնական ոլորտից հրավիրյալ մասնագետների բանախոսությամբ դասերը վերսկսվել են: Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանի հրավերով կրկին ՀՊՏՀ են գալիս ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ու իրենց փորձն ու գործնական գիտելիքը փոխանցում ուսանողին:
Աուդիտ մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում նոր դասավանդվող «Կառավարչական ռիսկերի գնահատում» առարկայի այսօրվա դասը վարեց Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության ակտուար, տ.գ.թ. Հայկ Բաբայանը:
Դասին ներկա էր կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Լիանա Գրիգորյանը:
ԿԲ աշխատակիցը պարզաբանեց ռազմավարական ծրագրի էությունը և դրա իրականացման գործընթացում ռիսկերի կառավարման համակարգի դերը, կառավարչական ռիսկերի և դրանց կառավարման բնույթը, ռիսկերի կառավարման համակարգում գնահատման գործառույթի էությունը: Առևտրային բանկերի և ապահովագրական ընկերությունների օրինակով նա ցույց տվեց ռիսկերի դեպարտամենտի կարևորությունը:
Դասն ամփոփվեց հարցուպատասխանով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին