Տնտեսագիտական համալսարանը միանում է դոնորագրման ակցիայի

Դիտումների քանակ՝ 1952

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միանում է պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարած դոնորագրման նախաձեռնությանը:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ-ում ակցիայի կազմակերպիչները՝ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը և շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժնի պետ Արմեն Ղազարյանը՝ ՀՊՏՀ աշխատակիցներին և ուսանողներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել մարդասիրական այս նախաձեռնությանը:

Առաջիկա օրերին կհայտնենք դոնորագրման առաջին ակցիայի ժամկետների մասին, իսկ այսօրվա հրապարակմամբ առաջարկում ենք ծանոթանալ դոնորների համար անհրաժեշտ տեղեկատվության, որը տրամադրել է արյունաբանական կենտրոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին