Այսօր Հայ մամուլի օրն է

Դիտումների քանակ՝ 1201

ՀՀ Կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը:

Հայ մամուլի ընտանիքում տարիներ շարունակ իր հաստատուն ու ստեղծագործական ուղին է անցնում ՀՊՏՀ կյանքն արտացոլող «Տնտեսագետ» ամսագիրը, որը միշտ իր լսարանին է ներկայանում նոր ասելիքով: «Բանբեր ՀՊՏՀ» ամսագիրն էլ բուհի գիտական կյանքի հայելին է, համալսարանի ակադեմիական շունչը: Թե´ «Տնտեսագետը», թե´ «Բանբերը» լույս են ընծայվում մեծ և նվիրական աշխատանքի շնորհիվ: Ուստի այս գեղեցիկ առիթով ՀՊՏՀ ամսագրերի աշխատակազմերին, խմբագիրներին, պատասխանատուներին և բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում այդ գործում, մաղթում ենք անսպառ եռանդ, ստեղծագործականություն ու քաջառողջություն:

Տոնի առիթով շնորհավորում ենք նաև հայաստանյան լրատվամիջոցների մեր գործընկերներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին