Վերապատրաստման դասընթաց «Միներվա» ծրագրի շրջանակում

14.09.2022
Դիտումների քանակ՝ 1331

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հետազոտողների վերապատրաստում՝ ուղղված ՀՊՏՀ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, բաց գիտության սկզբունքների արդյունավետ իրականացմանը։

Վերապատրաստման դասընթացի նպատակն է համախմբել առկա հետազոտական ներուժը, ընդլայնել այն եվրոպական փորձի հաշվառմամբ և խթանել բարձրորակ հետազոտական արդյունքի մշակումը։

Վերապատրաստման թեմաներն էին․

  • Բաց գիտության հիմնադրույթների արդյունավետ իրականացումը ՀՊՏՀ-ում,
  • Գիտահետազոտական աշխատանքների բարեվարքության սկզբունքները,
  • Գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացման հարցեր,
  • Հետազոտողների եվրոպական խարտիայի և բարեվարքության սկզբունքների իրականացման խնդիրները ՀՊՏՀ-ում։

Վերապատրաստումն իրականացրին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը։