Վերապատրաստման դասընթաց «Միներվա» ծրագրի շրջանակում
14.09.2022
Դիտումների քանակ՝ 1330
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հետազոտողների վերապատրաստում՝ ուղղված ՀՊՏՀ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, բաց գիտության սկզբունքների արդյունավետ իրականացմանը։
Վերապատրաստման դասընթացի նպատակն է համախմբել առկա հետազոտական ներուժը, ընդլայնել այն եվրոպական փորձի հաշվառմամբ և խթանել բարձրորակ հետազոտական արդյունքի մշակումը։
Վերապատրաստման թեմաներն էին․
- Բաց գիտության հիմնադրույթների արդյունավետ իրականացումը ՀՊՏՀ-ում,
- Գիտահետազոտական աշխատանքների բարեվարքության սկզբունքները,
- Գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացման հարցեր,
- Հետազոտողների եվրոպական խարտիայի և բարեվարքության սկզբունքների իրականացման խնդիրները ՀՊՏՀ-ում։
Վերապատրաստումն իրականացրին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը։