Եռացատկորդ, ՀՊՏՀ ուսանող Լևոն Աղասյանը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը

09.03.2021
Դիտումների քանակ՝ 1150

Լեհաստանի Տորուն քաղաքում մարտի 5-7-ը կայացել է Եվրոպայի ատլետիկայի ձմեռային 36-րդ առաջնությունը, որին մասնակցել է 47 երկրից 733 ատլետ (405 տղամարդ, 328 կին): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրել են վազորդ Ալեքս Դոնիկյանը և եռացատկորդ, ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 5-րդ կուրսի (հեռակա) ուսանող Լևոն Աղասյանը։

Լևոնը հաղթահարել է որակավորման փուլը, ապա եզրափակչում՝  16 մ 55 սմ արդյունքով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Մեզ հետ զրույցում Լևոն Աղասյանը նշեց, որ սա համավարակի պայմաններում 1-ին մեծ առաջնությունն էր։

«Ընդհանուր առմամբ, գոհ եմ իմ մասնակցությունից, բայց, ինչպես միշտ, զգում եմ, որ կարող էի ավելին։ Այժմ պատրաստվում եմ ամառային առաջնություններին, և տրամադրված եմ առավել լավ հանդես գալու»,-ասաց մարզիկը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին