Ուսման վարձի զեղչ է տրամադրվել ՀՊՏՀ 756 ուսանողի
2022-2023 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ ՀՊՏՀ ռեկտորատի ապրիլի 19-ի նիստի որոշման համաձայն` փոխհատուցման (զեղչի) իրավունք է ստացել բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 756 ուսանող։
Ինչպես մանրամասնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից, բուհի միջոցների հաշվին 100% փոխհատուցում է ստացել 25 ուսանող, իսկ 94 ուսանողների, որոնց կարգավիճակը ներառված չէ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում, հատկացվել է ֆինանսական օգնություն։
Զեղչի իրավունք ստացած ուսանողների անվանացանկին կարող եք ծանոթանալ ֆակուլտետների դեկանատներին կից ցուցատախտակներից։