ՀՊՏՀ դասախոսի այցը Գդանսկի համալսարան

18.04.2024
Դիտումների քանակ՝ 723

«Էրազմուս+»-ի միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ավագ դասախոս, տ․գ․թ․ Մարինե Առաքելյանը ապրիլի 8-12-ը այցելել է Լեհաստանի Գդանսկի համալսարան:

ՀՊՏՀ դասախոսը հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ է ունեցել լեհական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Պրժեմիսլավ Բորկովսկիի, նույն ֆակուլտետի միջազգային տնտեսագիտության և տնտեսական զարգացման ամբիոնի վարիչ Յաշեկ Զոչայի, «Էրազմուս+» ծրագրի համակարգողի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում Մարինե Առաքելյանը միջազգային ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ավարտին ծավալվել է քննարկում «Ճգնաժամը որպես սպառնալիք, թե՞ զարգացման հնարավորություն» խորագրի ներքո:

Մարինե Առաքելյանը նաև մասնակցել է լեհ գործընկերների դասախոսություններին, նրանց հետ դիտարկել դասավանդման մեթոդների կատարելագործման, լավագույն փորձի փոխանակման և ներդրման հնարավորություններն ու հեռանկարները։