«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». ինտելեկտուալ խաղաշրջանը սկսված է

Դիտումների քանակ՝ 1903

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովը մեկնարկել է 2019-2020 ուսումնական տարվա ինտելեկտուալ, կրթադաստիարակչական, զարգացնող միջոցառումների շարքը: Հատկանշական է, որ շարքն սկսվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղով, որը համախմբել էր համալսարանի բոլոր ֆակուլտետների գիտակներին, այդ թվում՝ առաջին կուրսեցիներին:

Այսօրվա խաղում հաղթել է տարբեր ֆակուլտետների գիտակներից կազմված «Ադեկվատ» թիմը: Առաջին կուրսեցիներից բաղկացած «Սոկրատես» թիմը ևս փայլուն ելույթ է ունեցել, ինչի համար արժանացել է պատվոգրի:

Ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Արև Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն նախանշվել են միջոցառումները, որոնք ամեն տարվա նման բազմազան կդարձնեն ուսանողական առօրյան ու կհարստացնեն համալսարանականների գիտելիքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին