«Կինը մեր օրերում» թեմայով քննարկում ՀՊՏՀ-ում

03.04.2024
Դիտումների քանակ՝ 672

Ապրիլի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ «Կինը մեր օրերում» թեմայով պանելային քննարկում, որը կազմակերպել էր ՀՊՏՀ գրամշակութային ակումբը և նվիրված էր կանանց տոների միամսյակին։

Պանելային քննարկման հյուրերն էին սցենարիստ, գրող, լրագրող, «Տակնուվրա» գրքի հեղինակ Անի Մաղաքյանը, բանասեր, արձակագիր, «Սատանան կին է Վեներայից», «Օգնիր ինձ մեռնել. 00:01» և «#հետդ եմ» գրքերի հեղինակ Արփինե Գալստյանը և արձակագիր, «Թեյահոլիզմ» և «սԵրկիր» գրքերի հեղինակ, ինչպես նաև ՀՊՏՀ շրջանավարտ Լիլի Մկրտչյանը։ Միջոցառումը հետաքրքրել էր ինչպես ուսանողներին, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմին։

Հյուրերը խոսեցին հասարակության մեջ կնոջ դերի, կնոջ լիարժեքության, ինքնադրսևորման հնարավորությունների մասին, անդրադարձան տարբեր մասնագիտությունների համատեղմանը, մասնագիտական ոլորտում կանանց հանդիպող խոչընդոտներին և այլ հիմնախնդիրների, որից հետո պատասխանեցին մասնակիցների հարցերին։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։