Երիտասարդների տուրքը՝ Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Դիտումների քանակ՝ 943

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ ապրիլի 1-ի ուշ երեկոյան Թաթուլ Կրպեյանի անվան այգում կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ 2016 թ. ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյունն Աթոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Երիտասարդները գլուխ են խոնարհել, աղոթք հնչեցրել, կատարել են ՀՀ օրհներգը ու ծաղիկներ նվիրաբերել քաջ ու անձնազոհ տղաների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որը 2016 թվականին տեղադրվել է ՀԵՀ և Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։

Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈՒԽ ֆեյսբուքյան էջից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին