ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ողջույնի խոսքը ՀՊՏՀ նոր կայքի բացման առթիվ

Դիտումների քանակ՝ 3153

ՀՊՏՀ կայքի հարգելի՛ այցելուներ, օգտատերեր, բարի գալուստ մեր համալսարանի նոր կայք՝ asue.am: Այսօրվանից այն ձեզ է ներկայանում նորացված, լրամշակված, ինչը ենթադրում է նոր գործիքակազմի կիրառում՝ ծրագրային, ձևավորման ու տեխնիկական նոր մոտեցումներ, բովանդակային և ինֆորմացիոն թարմացումներ, ինչը բխում է ձեզ առավել արդիական, հարմարավետ և համապարփակ ծառայելու ցանկությունից:
Համալսարանի պաշտոնական նոր կայքը՝ asue.am-ը, մեր համալսարանի որդեգրած սկզբունքների՝ ինքնակատարելագործման ու զարգացման տրամաբանության շրջանակում շարունակելու է ծառայել որպես տեղեկատվական-ուսումնական միջավայր, երկխոսության հարթակ՝ լինելով ճշգրիտ ու հասանելի:
Նոր կայքի գործարկումը ջանասեր ու իր գործի գիտակ թիմի հետևողական, մանրակրկիտ աշխատանքի, նվիրվածության արդյունք է, ուստի այս ուրախալի առիթով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակազմերին, որոնք շարունակելու են իրենց գործունեությունը և էլեկտրոնային լեզվով երկխոսելու են ձեզ հետ:
Կրկին բարի գալուստ, ակնկալում ենք ձեր աջակցությունն ու խորհրդատվությունը նոր կայքի բարելավման ու զարգացման հետագա աշխատանքներում:

Հարգանքով՝
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր