«1C Հաշվապահություն»․ նոր դասընթաց ՀՊՏՀ-ում

26.04.2022
Դիտումների քանակ՝ 1185

ONE Academy-ն և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սկսում են համատեղ նոր դասընթաց՝ «1C Հաշվապահություն», որը ներկայացնում է 1C ֆրանչայզի և հավաստագրված ուսումնական կենտրոն հանդիսացող OneSoft ընկերությունը։ Այն նախատեսված է 1C հաշվապահություն սովորել ցանկացող բոլոր անձանց համար, լիովին համապատասխանում է շուկայի պահանջներին և հիմնված է պրակտիկ գիտելիքի յուրացման վրա։

Հաշվապահական հաշվառման վարման ամենատարածված ծրագրի տիրապետումը մասնակիցներին հնարավորություն կտա ամրապնդելու իրենց գիտելիքները և ձեռք բերելու մրցունակություն։

Դասընթացի մասնակիցները կտիրապետեն պաշարների, ծախսերի, դրամական միջոցների, հիմնական միջոցների, ֆինանսական արդյունքների հաշվառման և մի շարք այլ կարևոր գործիքների։ Դասընթացի ծրագրում ներառված են նաև հաշվապահական հաշվառման գործնական օրինակներ և քննական առաջադրանքներ։

Դասընթացի ավարտին՝

  • Կտրվի ՀՊՏՀ-ի և OneAcademy-ի համատեղ հավաստագիր
  • Լավագույն մասնակիցները OneAcademy-ի աջակցությամբ անվճար կհանձնեն 1C սերտիֆիկացման քննություն
  • Լավագույն մասնակիցներին կընձեռվի ոլորտում աշխատելու հնարավորություն

Մեկնարկը՝ մայիսի 10-ին

Տևողությունը՝ 5 շաբաթ (շաբաթական 2 հանդիպում՝ 1,5 ժամ տևողությամբ)

Օրերը՝ երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 18։00

Աշխատանքային լեզուն՝ հայերեն

Դասընթացավար՝ Լիանա Գասպարյան՝ 1C բարձր որակավորմամբ փորձառու մասնագետ

Դասընթացի արժեքը՝ 40․000 ՀՀ դրամ (ՀՊՏՀ ուսանողներին և աշխատակիցներին տրամադրվում է 30 տոկոս, իսկ շրջանավարտներին՝ 10 տոկոս զեղչ)

Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 8

Գրանցման հղումը՝ այստեղ։