ՀՊՏՀ-ն կմասնակցի «Կրթություն և կարիերա EXPO - 2022» ցուցահանդեսին

25.04.2022
Դիտումների քանակ՝ 454

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սույն թվականի ապրիլի 27-29 Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում մասնակցելու է միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO - 2022» ցուցահանդեսին։

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու է կրթական ծառայություններ առաջարկող կազմակերպությունների գործունեությունը՝ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններ, միջազգային ընկերություններ և այլն։

Տնտեսագիտական մայր համալսարանի տաղավարում այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, հաղորդակցվելու համալսարանականների հետ, ուսանողների հետ անմիջական շփմամբ ճանաչելու բուհական կյանքն իր բոլոր գույներով։ Կներկայացվեն նաև 2022-2023 ուստարվա ընդունելության գործընթացի մանրամասները, դիմորդները ՀՊՏՀ անձնակազմից և ուսանողներից կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՀՊՏՀ տաղավարի այցելուներին սպասվում են նաև անակնկալներ ինտերակտիվ ձևաչափում, որոնք կլինեն գրավիչ, հետաքրքրական և, իհարկե, օգտակար:

Սիրով սպասում ենք բոլոր այցելուներին: