ԿԳՄՍՆ-ն հայտարարում է ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների դրամաշնորհային մրցույթ

29.06.2022
Դիտումների քանակ՝ 931

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև մեկ միլիոն դրամ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը:

Դրամաշնորհային ծրագրի մյուս մանրամասներին ծանոթացեք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ այս հղմամբ։