Մեկնարկում է քոլեջների շրջանավարտների ընդունելությունը ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգ

01.07.2022
Դիտումների քանակ՝ 1673

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, մեկնարկում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2022-2023 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կուրս ընդունելությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 29 ներառյալ, այնուհետև կվերսկսվի օգոստոսի 15-ին և կտևի մինչև օգոստոսի 30-ը ներառյալ՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում։

Դիմում-հայտ կարող են լրացնել բացառապես «գերազանց» և/կամ «լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։ Դիմում-հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

  • ռեկտորին հասցեագրված դիմում (լրացվում է տեղում),
  • ավարտական փաստաթղթի բնօրինակ՝ դիպլոմ և դրա ներդիր,
  • ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի արձանագրության պատճեն կամ երաշխավորագիր,
  • չորս լուսանկար (3x4 չափսի),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ և դրա պատճենը,
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական և դրա պատճենը,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 593473 կամ 010 589443 հեռախոսահամարներով։
Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր դիմորդներին։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից