Հաշվապահի թափուր հաստիքներ

09.03.2020
Դիտումների քանակ՝ 2250

ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից հայտնում են, որ 2՝ «Էքսպորտ Ֆայնենս» և ՖինԹաքս հաշվապահական ընկերություններում առկա են հաշվապահի թափուր հաստիքներ: Հայտարարությունները՝ ստորև:

***

«Էքսպորտ Ֆայնենս» ՈւՎԿ ՓԲԸ-ն փնտրում է համապատասխան թեկնածուների՝ հաշվապահի ազատ հաստիքը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Ֆինանսական հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսված հաշվետվությունների պատրաստմանը մասնակցություն
  • Ընկերության գործարքների գրանցամատյանի վարում
  • Գործընկերների հետ օրական մնացորդների ճշգրտում
  • Հարկային հաշվետվությունների պատրաստմանը մասնակցություն
  • Ղեկավարների կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
  • ՖՀՄՍ իմացությունը ցանկալի է
  • Ռուսերեն գրավոր և բանավոր գերազանց իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը ցանկալի է
  • MS Excel-ի իմացությունը ցանկալի է
  • Վերլուծական մտածելակերպ
  • Պատասխանատվության բարձր զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Ժամկետներին հետևելու ունակություն
  • 1 տարվա աշխատանքային փորձը ֆինանսական կազմակերպությունում ցանկալի է

Պահանջվող թեկնածուի մակարդակը

Կրտսեր

Աշխատավարձ

Մրցակցային

Լրացուցիչ տեղեկություն՝

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները (նկարով CV) կարող են ուղարկել info@exportfinance.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը` "Accountant"

Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 11:

***

«ՖինԹաքս» հաշվապահական ընկերությունը հաշվապահական և ֆինանսական ծառայություններ է մատուցում ՀՀ-ում  և ԱՄՆ-ում և փնտրում է փորձառու հաշվապահ՝ թիմում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում
  • Հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Պահեստի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում
  • Ֆինանսական ներքին հաշվետվությունների պատրաստում
  • Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն
  • Հաշվապահական գիտելիքների իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel
  • Թիմային աշխատանք կատարելու ունակություններ
  • Անգլերեն բանավոր և գրավոր շփվելու ունակություն

Դիմել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել muradyan@fintax.am էլ. հասցեով: Դիմելու ժամկետը՝ մարտի 9-ից ապրիլի 9-ը: