«Ինեկոբանկի» աշխատակիցների հետ հանդիպման օրը տեղափոխվել է

09.03.2020
Դիտումների քանակ՝ 1262

Մարտի 3-ին, ժամը 12:45-ին, «Ինեկոբանկ»-ի աշխատակիցների հետ նախատեսված հանդիպման օրը, ուսումնական գործընթացի դադարեցմամբ պայմանավորված, տեղափոխվել է. այն տեղի կունենա մարտի 11-ին, նույն ժամին, նույն վայրում՝ ֆինանսական ֆակուլտետի 308 լսարանում:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում «Ինեկոբանկ» ՓԲԸ տաղանդների ներգրավման և ինտեգրման ավագ մասնագետ Էլինա
Ստեփանյանը և վերապատրաստումների և մասնագիտական զարգացման բաժնի ավագ
մասնագետ Արփինե Բարսեղյանը մանրամասն կներկայացնեն ուսանողներին ուղղված հատուկ ծրագրի բովանդակությունը:

«Ինեկոբանկն» այս տարի նախատեսում է նոր մասնաճյուղերի գործարկում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի չորրորդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար առաջարկում է հատուկ ծրագիր:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչ մարտի 15-ը (ցանկալի է հնարավորինս շուտ) դիմել առաջարկվող ծրագրին:

Դասընթացները տեղի կունենան Ինեկոբանկի նորաբաց սրահում՝ «ԻնեկոԼաբ»-ում, որն իր պայմաններով առավելագույնս մոտեցված է իրական բանկային միջավայրին (https://www.facebook.com/watch/?v=530414647599891):

Ծրագրի նպատակն է տարբեր ստորաբաժանումներում պրակտիկայի ընթացքում ուսանողին ծանոթացնել բանկային միջավայրին, գործունեությանը, որը նրանց կօգնի հետագայում ընտրել կարիերայի իր ուղին:

Ծրագիրը հնարավորություն կտա

  • Անհատական պլանի միջոցով ուսումնառել «Ինեկոբանկի» նորաբաց սրահում՝ «ԻնեկոԼաբ»-ում
  • Ներգրավված լինել տարբեր գործընթացներում՝ ներդնելով սեփական գաղափարները
  • Զարգացնել ֆինանսական ոլորտին հատուկ հմտություններ
  • Ծանոթանալ բանկի աշխատելաոճին և կորպորատիվ մշակույթին

Ինչպե՞ս մասնակցել այս ծրագրին.

Սեղմի՛ր «Դիմել» կոճակը, լրացրու օնլայն ինքնակենսագրականը մինչև 15.03.2020թ., մասնակցիր մրցութային փուլերին /թեստավորում, հարցազրույց/ և պրակտիկայի ավարտին ստացիր հնարավորություն աշխատելու «Ինեկոբանկում»:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնից: