«Ամբերդ» հետազոտական կենտրոնի նախաձեռնած հանրային քննարկումը կկայանա մարտի 12-ին
09.03.2020
Դիտումների քանակ՝ 1305
Հիմք ընդունելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 6-րդ և 7-րդ կետերի պահանջները՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհուրդը հրավիրում է Կարգին համապատասխան հետազոտական թեմաների հանրային քննարկման: Այն նախատեսված էր մարտի 5-ին, սակայն ուսումնական գործընթացի դադարեցմամբ պայմանավորված հետաձգվել էր և կկայանա մարտի 12-ին, ժամը 16:00-ին, ՀՊՏՀ նիստերի դահլիճում:
Նիստին կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդից: