ՀՊՏՀ-ում իրականացվող գնահատման հարցումներում ակնկալվում է ուսանողների ակտիվ մասնակցությունը

26.04.2021
Դիտումների քանակ՝ 2316

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերում դասընթացի իրականացման գնահատման հարցումներ են: Հարցման նպատակն է գնահատել 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում համալսարանի պրոֆեսորադասախոսական ամբողջ կազմի կողմից դասավանդված պարտադիր և ընտրովի բոլոր դասընթացների դասավանդումը, ուսումնառության արդյունավետությունը և գիտելիքի գնահատումը: Միևնույն դասընթացի շրջանակում առանձին գնահատվում են ինչպես դասախոսությունը, այնպես էլ գործնական կամ սեմինար պարապմունքներն անցկացնող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

Հարցմանը մասնակցելու համար յուրաքանչյուր ուսանող պետք է մուտք գործի Moodle համակարգի իր անհատական էջը, որտեղ հասանելի են հարցաթերթերը՝ ըստ նախորդ կիսամյակում ուսումնասիրված դասընթացների և դրանք դասավանդած դասախոսների:

Ակնկալվում է ուսանողների ակտիվ և պատշաճ մասնակցությունը, ինչը թույլ կտա բացահայտել առկա խնդիրներն ու բարելավել ուսումնական գործընթացը: