Մրցութային զեկուցումների շնորհանդես և արդյունքների ամփոփում
27.04.2021
Դիտումների քանակ՝ 1137
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից 2020 թ. փետրվարի 11-ին հայտարարված «ՀՀ շուկայում գործող ավիաընկերությունների բնապահպանական քաղաքականության համեմատական վերլուծություն» թեմայով մրցույթը, որը կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության պատճառով հետաձգել էր, ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին, ՀՊՏՀ նիստերի սրահում կամփոփվի զեկուցումների շնորհանդեսով:
Շնորհանդեսին հրավիրվում են մրցույթի հայտարարությամբ սահմանված ժամկետում (մինչև 2020 թ. մարտի 11-ը, ժամը 17:30-ը ներկայացված) և տեխնիկական առաջադրանքին համապատասխանող զեկուցումների հեղինակները։
Մուտքն ազատ է:
Տեղեկատվությունը՝ մրցութային հանձնաժողովից