Ի գիտություն դիմորդների. ատեստատները պետք է ներկայացնել մինչև հուլիսի 10-ը

03.06.2019
Դիտումների քանակ՝ 321

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է, որ առկա բակալավրիատի դիմորդները միջնակարգ կրթույան ավարտական փաստաթուղթը (ատեստատը)` ստացականով պետք է ընդունող հանձնաժողով ներկայացնեն մինչև հուլիսի 10-ը: Ուշադրություն. համապատասխան ժամկետում ատեստատը չներկայացրած դիմորդները ընդունելության մրցույթին չեն մասնակցի: