Ընդունելություն՝ բադմինտոնի և տուրիզմի մարզական խմբակներում

09.09.2019
Դիտումների քանակ՝ 1142

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը, հիմք ընդունելով ուսանողների շրջանում բադմինտոն մարզաձևի տարածված լինելը և հաջորդ տարվանից ՀՀ ուսանողական մարզական խաղերի ծրագրում նշված մարզաձևի առկայությունը, ինչպես նաև տուրիստական արշավների և սպորտային ժայռամագլցման հանդեպ ուսանողների հետաքրքրությունը, կատարում է ընդունելություն՝ բադմինտոն և տուրիզմ մարզական խմբակներում: Պարապմունքներն անցկացվելու են դասերից հետո, հետևյալ օրերին.

բադմինտոն՝ երեքշաբթի, հինգշաբթի

տուրիզմ՝ հինգշաբթի, շաբաթ:

Բոլոր ցանկացողները, այդ թվում՝ մագիստրանտներն ու ասպիրանտները (առկա, հեռակա կրթաձևերից) կարող են դիմել ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոն:

Տեղեկատվությունը՝ նշված ամբիոնից: