«Welcome party-2019». առաջին կուրսեցիներին նվիրված միջոցառում ՀՊՏՀ-ում

09.09.2019
Դիտումների քանակ՝ 1187

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհի առաջին կուրսի բոլոր ուսանողներին հրավիրում է մասնակցելու առաջին կուրսեցիների դիմավորման ավանդական «Welcome party-2019» տոնական միջոցառմանը: Ինչպես հայտնում ենք ՀՊՏՀ ՈՒԽ-ից, այն տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին, ՀՊՏՀ բակում:

Տոնական երեկոյի ընթացքում տեղի կունենա խաղարկություն, կլինեն անակնկալ նվերներ։ Ուսանողական խորհուրդը երաշխավորում է ուրախ տրամադրությունն ու որակյալ երաժշտությունը: Իրադարձության մասին կարող եք տեղեկանալ ՈւԽ ֆեյսբուքյան էջում՝ այս հղումով: