Ներբուհական առցանց քննարկման հրավեր «Ամբերդ»-ից
27.09.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 761
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Կանաչ քաղաք» ռազմավարության մշակման և կենսագործման հիմնախնդիրները (Երևան քաղաքի օրինակով)» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:
Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից