ՀՊՏՀ-ն հայտարարում է հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելություն

21.08.2023
Դիտումների քանակ՝ 3932

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 5-ին մեկնարկում է 2023-2024 ուսումնական տարվա՝ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելությունը։

ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման դիմորդների հայտագրումն իրականացվելու է ԳԹԿ dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-25-ը ներառյալ, մինչև ժամը 18:00-ն: Դիմորդները ԳԹԿ կոդ ստանալու համար պահանջվող փաստաթղթերով պետք է դիմեն ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ Նալբանդյան 128 հասցեով։

Հեռակա բակալավրիատի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հոկտեմբերի 20-27-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվելու են մինչև հոկտեմբերի 30-ը:

ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերը, քննությունները և վարձավճարների չափը՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի)՝ կից։

Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.asue.am պաշտոնական կայք կամ զանգահարել (010) 589-443, (010) 593-473 հեռախոսահամարներով՝ ժամը 9։30-ից 17։00-ը: