Միջազգային դասընթացի հրավեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի սեպտեմբերի 16-24-ը Երևանում կայանալիք «Երիտասարդությունը գործողության մեջ. խաղաղության ամրապնդման, հակամարտությունների լուծման և աշխատունակության հմտությունների խթանում» (Youth in Action: Fostering Peacebuilding, Conflict Resolution and Employability Skills) խորագրով միջազգային դասընթացին։
Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․ թ․ սեպտեմբերի 8-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։