«Ամբերդը» հրավիրում է ներբուհական քննարկման
17.08.2023
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 743
Օգոստոսի 18-ին, ժամը 11:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Գնագոյացման առանձնահատկությունները ՀՀ առողջապահական ծառայությունների շուկայում» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 282 619 9505 Passcode: 5YPtBi):