Ներբուհական քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

18.08.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 677

Օգոստոսի 21-ին, ժամը 11:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Երիտասարդների աշխատանքային միգրացիայի ազդեցությունը և կանխարգելման հնարավորությունները համայնքների ժողովրդագրական իրավիճակի փոփոխության գործընթացում» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 856 2990 1902 Passcode: 4ZqnbZ):