«Ամբերդ» կենտրոնը հայտարարում է հետազոտական ծրագրի մրցույթ

18.05.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1091

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետության ու հանրության շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազո­տությունների իրակա­նացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխա­տանք­ներում համալսա­րանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և մա­գիստ­­­րոսների ներգրավ­ման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրա­պարակումների ավելացման նպատակով արտաքին շահառուների հետ խորհրդակ­ցութ­յունների արդյունքում հայտա­րարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրա­կանացման մրցույթ՝ հետևյալ թեմայով՝

ՀՀ բիզնես միջավայրում առկա մարտահրավերները թվային տնտեսությանն անցման պայմաններում: Հավելվածը և գնահատման չափանիշները կգտնեք կից հավելվածներում, իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2022 թվա­կանի հունիսի 5-ը ներառյալ (մինչև ժամը 17:30-ը)։